ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ Erasmus+ DeSIRe ԾՐԱԳՐԻ ԵՎՐՈՊԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ
Մայիսի 8-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել էր Erasmus+ DeSIRe ծրագրի եվրոպացի գործընկեր փորձագետներին՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից և Լապպենրանտայի տեխնոլոգիական համալսարանից: Այցի նպատակն էր դիտարկել ծրագրի շրջանակներում մշակված մոդուլները և բաց զանգվածային առցանց դասընթացները (MOOC)։
Դիտարկման շրջանակում ներկայացվեցին հետևյալ մոդուլներն ու առցանց դասընթացները․
- Մոդուլ 1. Մեդիա և թվային գրագիտության հմտություններ,
- Մոդուլ 2. Ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտություններ,
- MOOC 1. Արդյունավետ բիզնես հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- MOOC 2. Կազմակերպչական մշակույթի ընկալման և զարգացման հմտություններ։
Facebook Comments









