ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՀԱՔԱԹՈՆ»-ԻՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Գործնական հմտությունների կատարելագործում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-22-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Հաքաթոն»: Հաղթահարելով նախընտրական փուլը՝ Գորիսի պետական համալսարանի ”ByteForce” ուսանողական թիմը հնարավորություն էր ստացել մասնակցելու վճռորոշ փուլերին:
«Հաքաթոն»-ի նպատակն էր ամրապնդել կապերը բուհերի և ուսանողների հետ, ուղղորդել նրանց տեխնոլոգիական ոլորտ, ստեղծել մրցակցային դաշտ և խրախուսել նորարարական մտքերն ու լուծումները:
Միջոցառման առաջին օրը տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ են առաջադրվել թիմերին և նրանք մրցել են դրանց լուծման իրենց տարբերակներով:
Երկրորդ օրը կազմակերպվել են ֆորումներ, որոնց ընթացքում իրականացվել են քննարկումներ: Ֆորումներում մասնակիցները հնարավորություն են ստացել նաև կիսվել իրենց փորձով, ներկայացնել նոր առաջարկներ: «Ինժեներական քաղաքի» կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Տեխնոլոգիական նորարարական նախագծերի կյանքի ցիկլերը» թեմայով։ Միջոցառման վերջին օրը տեղի է ունեցել հաղթող թիմերի պարգևատրման արարողությունը:
Հիշեցնենք, որ «Հաքաթոն»-ին մասնակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել էր 60 հավաքական հայտ՝ 300 մասնակցով, որոնցից ընտրվել է լավագույն 22 խումբը՝ 110 մասնակցով։

Facebook Comments