ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Մայիսի 12-13-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են Արցախի պետական համալսարանի կողմից կազմակերպված ուսանողական գիտաժողովին՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկներին: ԳՊՀ-ից իրենց մասնակցությունն են ունեցել՝

  1. ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ, «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հայկուշ Արզանյանը՝ «Մխիթարյան միաբանության դերը կրթամշակութային կյանքում» թեմայով, գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց
  2. «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը՝ «Աստվածաշնչյան մոտիվները Վ. Դավթյանի «Բիբլիական մոտիվներ» շարքում թեմայով, գիտական ղեկավար՝ բ.գ.թ. Լիլիթ Թունյան
  3. «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ալինա Վարդանյանը՝ «Անգրագիտության լուսաբանումը Զանգեզուրում՝ ըստ «Կարմիր Ռաշպար» թերթի հրապարակումների/1923-1925թթ./» թեմայով, գիտական ղեկավար՝ պ. գ.թ. Համո Սուքիասյան
  4. «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հրանուշ Մաթևոսյանը՝ «Սյունյաց վանքներն ու եկեղեցիները ըստ Ստեփանոս Օրբելյանի» թեմայով, գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց

44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկներին նվիրված գիտաժողովի լիագումար նիստին մասնակիցներին ողջունել է ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ նման գիտաժողովների և միջոցառումների դերն ու նշանակությունը կարևոր են միջբուհական համագործակցության ամրապնդման համար: Գիտաժողովին հրավիրված էր Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թ. Մարությանը: Լիագումար նիստին նա ողջունել և շեշտադրել է գիտաժողովի կարևորությունը, նշելով՝ «Արցախի պետական համալսարանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի հերոս տղաների հերոսական ոգին միշտ լինի թելադրող, ուղղորդող: Այդ ոգին պետք է հունդեր գցի նոր սերնդի կողքին: Պատերազմից հետո համակած ճգնաժամը, ցավը պետք է հաղթահարել անդուլ աշխատանքով, ցավի կողքին բացահայտել ներուժ և վերածել ձեռքբերումների: Որքան ամուր լինի Արցախը, այնքան ամուր կլինի նաև Սյունիքը, Արցախը մեր թիկունքն է, մեր պետականության խորհրդանիշն է»: Մարությանը համալսարանի գրադարանին նվիրեց վերջերս լույս տեսած իր գիրքը՝ «Գրականագիտական ուսումնասիրություններ»-ի Ա հատորը։

Գիտաժողովի ավարտին ԳՊՀ ուսանողները ռեկտորի պաշտոնակատարի և ԱրՊՀ ղեկավար կազմի և ուսանողության հետ ներկա գտնվեցին ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած խոնարհման ու հիշատակի արարողությանը և ԳՊՀ֊-ի անունից ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին՝ հարգելով նրանց անմար հիշատակը:

ԳՊՀ- ի պատվիրակությանը ընդունեց նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԳՊՀ գործընկեր Դավիթ Բաբայանը, ով Գորիսի պետական համալսարանին նվիրեց նաև մասնագիտական արժեքավոր գրականություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments