ԳՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ս. թ. մայիսի 2-ին Գորիսի պետական համալսարանը՝ ի դեմ ռեկտոր Տիգրան Վանդունցի, և ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ի դեմ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝  կարևորելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հուշագրի նպատակը երկու հաստատությունների միջև անհրաժեշտ համագործակցության ապահովումն է, համագործակցային փոխշահավետ ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային կապերի հաստատումը մի քանի հիմնական ուղղություններով:

Facebook Comments