ԳՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Հոկտեմբերի 30-ին  Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Նազելի Հախվերդյանը, նույն ամբիոնի դասախոսներ Նելլի Բաղդագյուլյանը, Հերմինե Ալավերդյանը  և օտար լեզուների ամբիոնի դասախոս Սաբեթ Համբարձումյանը հեռավար մասնակցություն են ունեցել Շիրակի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային ամենամյա գիտաժողովին:

Զեկուցմամբ հանդես են եկել  Ն. Բաղդագյուլյանը՝ «Դրդապատճառների դերը ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործընթացում»  թեմայով (համահեղինակներ՝ Ն. Հախվերդյան, Հ. Ալավերդյան) և Ն. Հախվերդյանը` «Անգլերեն լեզվի դասավանդման դերն ուսանողների հուզական ինտելեկտի բարձրացման գործում» թեմայով (համահեղինակ՝ Ս. Համբարձումյան):

Facebook Comments