ԳՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սեպտեմբերի 25-26-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել «Կրթության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:

ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցմամբ հանդես է եկել Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ.  Նազելի Հախվերդյանը՝ «Ապագա մանկավարժի մասնագիտական կոմպետենցիաների զարգացումը փորձուսուցման տարբեր փուլերում» թեմայով:

Գիտաժողովի նպատակն էր միավորել հայաստանյան և միջազգային հեղինակավոր բուհերի մասնագիտական ներուժը՝ խթանելու փորձի փոխանակումը, նպաստելու մանկավարժության, հոգեբանության և դասավանդման մեթոդիկաների զարգացմանը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են կրթության զարգացման արդի հիմնախնդիրները, մանկավարժության, հոգեբանության և դասավանդման մեթոդիկաների զարգացման արդի միտումներն ու հեռանկարները, առկա մարտահրավերները, հնարավոր արդյունավետ լուծումները:

Facebook Comments