ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՂԹՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Գորիսի պետական համալսարանի դասախոսների հեղինակած նորարարական գիտական ծրագիրը ճանաչվել է հաղթող ծրագիր՝  Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացված  Համահայկական  բժշկական 14-րդ կոնգրեսում (AMWC), որը տեղի է ունեցել ս.թ. հուլիսի 3-5-ը:

«Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման նորարարական էկոլոգիական արտադրանք» (“The Novel Ecological Product for Prevention of Oral Diseases”) խորագրով նախագիծը մշակվել է քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզաննա Հայրապետյանի, քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ Լուիզա Վարդանյանի և Մարիամ Տատինցյանի կողմից:

Նորարարական նախագիծը վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզում աճող դեղաբույսերի հիման վրա բերանի խոռոչի համար նախատեսված սփրեյների արտադրությանը, որի ունիկալ բանաձևի հեղինակային իրավունքը բացառապես պատկանում է Ս. Հայրապետյանին և Լ. Վարդանյանին:

Այս նորարարական մոտեցումն առանձնանում է Սյունիքի մարզի բույսերի հզոր հակաօքսիդանտ հատկությունների օգտագործմամբ և ուղղված է Հայաստանի ծխողների առողջապահական խնդիրների լուծմանը:

Ծրագիրը շարունակում է երջանկահիշատակ, մեծանուն քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Լևոնի Վարդանյանի հիմնած Ֆիզիկական քիմիայի լաբորատորիայի լավագույն ավանդույթները:

Կոնգրեսի շրջանակներում ներկայացվեց նաև Ս. Հայրապետյանի “BIOACCUMULATION OF MACRO AND MICROELEMENTS IN ENDEMIC MEDICINAL PLANTS OF SOUTHERN ARMENIA” խորագրով զեկույցը:

Այս ձեռքբերումը վկայում է Գորիսի պետական համալսարանի աշխատակիցների նվիրված աշխատանքի մասին և նպաստում ինչպես գիտական առաջընթացին, այնպես էլ Հայաստանի առողջապահության զարգացմանը:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:

Facebook Comments