ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի կազմակերպման, անցկացման աշխատանքներին, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների հաճախումներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գ. Շաբունցը ներկայացրեց տեղեկություն նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների մասին, տրվեցին հարցեր, հնչեցին պատասխաններ:

Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին տեղեկություն բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների հաճախումների մասին:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments