ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության արդյունքներին, ԳՊՀ 2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների՝ առաջին կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը խոսեցին ԳՊՀ առկա ուսուցման 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին:
ԳՊՀ պրոռեկտոր Զ. Գրիգորյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության արդյունքների մասին տեղեկություն:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն:
Անդրադարձան ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձավճարների պարտքերին, ուսանողների հաճախումներին, «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլի արդյունքներին, մանկավարժական պրակտիկայի կազմակերպմանը:
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: