ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Այսօր ԳՊՀ-ում պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2026-2027 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության դիմորդների հոսքին և մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության արդյունքներին, ԳՊՀ 2026-2027 ուստարվա համար ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը հաստատելուն, ԳՊՀ 2026-2027 ուստարվա համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը հաստատելուն, ԳՊՀ 2026-2027 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
ԳՊՀ 2026-2027 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության դիմորդների հոսքի և մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության արդյունքների մասին տեղեկություններ ներկայացրեց Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2026-2027 ուստարվա համար ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը: Զեկուցումից հետո ռեկտորատը հաստատեց ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը:
Օրակարգի երրորդ հարցի քննարկման արդյունքում ռեկտորատը հաստատեց ԳՊՀ 2026-2027 ուստարվա համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը՝ հաշվի առնելով 2025-2026 ուստարվա ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքները:
Չորրորդ հարցի շրջանակում Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2026-2027 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ առկա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։
Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցին, որը վերաբերում էր բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների հաճախումներին:
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:









