ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաճախումներին, ԳՊՀ 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքներին, ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների ֆինանսական պարտքերին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ հեռակա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։
Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին տեղեկություններ ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաճախումների, 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքների մասին: Հաշվի առնելով ուսանողների կողմից ներկայացված դիմումները, մայիսի 28-ի՝ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքը՝ ռեկտորատի որոշմամբ առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման լրացուցիչ ժամկետ սահմանվեց մինչև հունիսի 10-ը ներառյալ։
Գլխավոր հաշվապահ Ռ. Թապտուղյանը ներկայացրեց տեղեկություն 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների ուսման վարձավճարների պարտքերի մասին:
Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցին, որը վերաբերում էր «Կենսաբանություն-քիմիա», «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Անգլերեն, ֆրանսերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու թույլտվությանը:
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:






