ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

 

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին վարժական հավաքներին մասնակցող ուսանողների ստուգարքներն ու քննությունները անհատական ժամանակացույցով կազմակերպելուն, ԲԻՏՄ ֆակուլտետի առկա և հեռակա կրթաձևերի՝ բակալավրի կրթական ծրագրով «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտական կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողներին ակադեմիական պարտքերի լրացման թույլտվություն տալուն, ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ԳՊՀ պրոռեկտոր Զ. Գրիգորյանը ներկայացրեց վարժական հավաքներին մասնակցող ուսանողների ստուգարքներն ու քննությունները անհատական ժամանակացույցով կազմակերպելու մասին հարցը։ Քննարկումներից հետո ռեկտորատի որոշմամբ թույլատրվեց վարժական հավաքներին մասնակցող ուսանողներին քննությունները հանձնել վարժանքների ավարտից հետո։

Երկրորդ հարցի շրջանակում պրոռեկտոր Զ. Գրիգորյանը ներկայացրեց ԲԻՏՄ ֆակուլտետի առկա և հեռակա կրթաձևերի՝ բակալավրի կրթական ծրագրով «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտական կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողներին ակադեմիական պարտքերի լրացման թույլտվություն տալու մասին հարցը: Զեկուցումից հետո ռեկտորատը որոշեց հնարավորություն տալ ուսանողներին` մարելու ակադեմիական պարտքերը:

Երրորդ հարցի շրջանակում ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ հեռակա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների հաճախումներին, հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման շրջանին, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքներին:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments