ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռավար իրականացվող դասընթացների կազմակերպման ընթացքին, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլի արդյունքներին, միջանկյալ քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ առկա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում դեկաններ Ս. Հայրապետյանը և Լ. Աթաբեկյանը ներկայացրին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռավար իրականացվող դասընթացների կազմակերպման ընթացքի մասին տեղեկություններ:

Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ Ա. Սահակյանը ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների տարեկան նախագիծը՝ ներկայացնելով նախատեսվող միջոցառումների հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները։

Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գ. Շաբունցը ներկայացրեց «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլի արդյունքները:

Օրակարգի հինգերորդ հարցի շրջանակում Գ. Շաբունցը, անդրադառնալով միջանկյալ քննությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին, նշեց, որ հաստատվել է քննությունների ժամանակացույցը,  իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ քննաշրջանի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments