ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության դիմորդների հոսքին, ԳՊՀ 2025-2026 ուստարվա համար ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը հաստատելուն,  ԳՊՀ 2025-2026 ուստարվա համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը հաստատելուն,  ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին  վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության դիմորդների հոսքի մասին տեղեկություններ ներկայացրեց Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա համար ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը: Զեկուցումից հետո ռեկտորատը հաստատեց ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցանկը:

Օրակարգի երրորդ հարցի քննարկման արդյունքում ռեկտորատը հաստատեց ԳՊՀ 2025-2026 ուստարվա համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը՝ հաշվի առնելով 2024-2025 ուստարվա ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքները:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակում ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին տեղեկություններ:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցին, որը վերաբերում էր բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների հաճախումներին: Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments