ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի՝ 2025-2026 ուստարվա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին, ԳՊՀ-ի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման և փաստաթղթերի տրամադրման վարձաչափերին և ժամկետներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակում Տնտեսական գործունեության կազմակերպման մասի վարիչ Ա. Գալստյանը ներկայացրեց կատարված շինարարական և բարեկարգման աշխատանքների մասին տեղեկություններ։ Ֆակուլտետների դեկանները տեղեկություններ հաղորդեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսումնական խմբերում ուսանողների թվի վերաբերյալ։ Նշվեց նաև, որ կազմվել է դասացուցակը, ինչպես նաև իրականացվել են կազմակերպչական այլ աշխատանքներ՝ ուսումնական գործընթացի սահուն մեկնարկն ապահովելու նպատակով։
Օրակարգի երկրորդ հարցի քննարկման արդյունքում ռեկտորատի որոշմամբ ընդունվեցին Գորիսի պետական համալսարանի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման և փաստաթղթերի տրամադրման վարձաչափերն ու ժամկետները:
Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցին, որը վերաբերում էր բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունված ուսանողների տվյալների մուտքագրմանը Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ:
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:






