ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման  ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների ֆինանսական պարտքերին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ հեռակա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվեց տեղեկություն 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների ուսման վարձավճարների պարտքերի մասին:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին քննաշրջանի կազմակերպչական աշխատանքներին, ուսանողի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում տրամադրելու դիմումի քննարկմանը:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments