ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ հեռակա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։

Դեկաններ Ս. Հայրապետյանը և Լ. Աթաբեկյանը ներկայացրին ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:

Անդրադարձան ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացիկ աշխատանքներին, բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի՝ 2024-2025 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ 1-ին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման շրջանը երկարաձգելուն: Հաշվի առնելով ուսանողների կողմից ներկայացված դիմումները՝ ռեկտորատի որոշմամբ սահմանվեց առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. ապրիլի 18-ը ներառյալ:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments