ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարում էր ռեկտոր Տիգրան Վանդունցը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման, տնտեսական գործունեության կազմակերպման ստորաբաժանումների՝ 2024-2025 ուստարվա գործունեության հաշվետվություններին, ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների նախապատրաստական աշխատանքներին, տպագրության երաշխավորմանը և ընթացիկ այլ հարցերին:

ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը և տնտեսական գործունեության կազմակերպման բաժնի վարիչ Ա. Գալստյանը ներկայացրին ստորաբաժանումների՝ 2024-2025 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ըստ հիմնական ուղղությունների: Քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունվեցին ստորաբաժանումների՝ 2024-2025 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունները:

Դեկաններ Ս. Հայրապետյանը և Լ. Աթաբեկյանը ներկայացրին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի և բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ: Անդրադառնալով քննաշրջանի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին՝ դեկանները  նշեցին, որ հաստատվել է քննությունների ժամանակացույցը, իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ քննաշրջանի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Գիտական խորհուրդը քննարկեց նաև տպագրության երաշխավորման հարց. տպագրության երաշխավորվեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյանի «SWOT վերլուծության իրականացման մեթոդական մոտեցումները կազմակերպությունում» ուսումնամեթոդական աշխատանքը` հաշվի առնելով աշխատության վերաբերյալ ստացված դրական կարծիքները:

 

Facebook Comments