ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելության մասնագիտությունների ցանկը (ըստ կրթական ծրագրերի), տեղերի թիվը և ուսման վարձի չափը հաստատելուն, ԳՊՀ 2026-2027 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների ցանկը՝ ըստ քննությունների (առկա և հեռակա ուսուցման), տեղերի թիվը  և ուսման վարձի չափը հաստատելուն, ԳՊՀ մագիստրոսական կրթական ծրագրերում փոփոխություններ կատարելուն վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում գիտխորհուրդը հաստատեց ԳՊՀ 2026-2027 ուստարվա  բակալավրի կրթական ծրագրով ընդունելության (առկա և հեռակա) նախնական տեղերի հայտը՝ ըստ մասնագիտությունների, տեղերի թվի և վարձաչափի  (հայտը ձևավորելիս հիմք ընդունվեցին վերջին տարիների տարբեր վերլուծական ցուցանիշներ):

Երկրորդ հարցի քննարկման արդյունքում գիտխորհուրդը հաստատեց մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2025-2026 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը (ըստ կրթական ծրագրերի), տեղերի թիվը և ուսման վարձաչափը:

Երրորդ հարցի շրջանակում ՈՒԳԳԿ բաժնի վարիչ Գայանե Շաբունցը  ներկայացրեց ԳՊՀ մագիստրոսական կրթական ծրագրերում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցին. համալսարանում նոր մասնագիտական կրթական ծրագրեր ներդնելու նպատակով գիտխորհուրդը հաստատեց բակալավրի կրթական ծրագրով «Կենսաբանություն-քիմիա», «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Անգլերեն, ֆրանսերեն և գրականություն»  մասնագիտական կրթական ծրագրերի (առկա ուսուցմամբ) ուսումնական պլանները:

Facebook Comments