ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հոկտեմբերի 18-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարում էր ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման, որակի գնահատման և ապահովման, տնտեսական գործունեության կազմակերպման ստորաբաժանումների՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվություններին, կանոնադրական հարցերին, մասնավորապես՝ ԳՊՀ ներքին կարգապահական կանոնակարգում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնին կից խրախուսման հանձնաժողովի, ՈՒԳԳ կառավարման բաժնի կանոնակարգերի նախագծերի քննարկմանն ու հաստատմանը:
ԳՊՀ կառուցվածքային երեք ստորաբաժանումների վարիչները ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և անելիքները:
Քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունեցին և դրական գնահատեցին ստորաբաժանումների՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունները:
Քննարկվեցին կանոնակարգային հարցեր: ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԳՊՀ ներքին կարգապահական կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները: Քննարկումներից հետո առաջարկվող փոփոխությունները հավանության արժանացան և միաձայն ընդունվեցին գիտական խորհրդի կողմից:
Գիտական խորհրդի նիստում ծավալված արդյունավետ քննարկման արդյունքում հաստատվեցին ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնին կից խրախուսման հանձնաժողովի, ՈՒԳԳ կառավարման բաժնի կանոնակարգերը: