ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԵՐԸ

Գորիսի պետական համալսարանում շարունակվում է «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական գործընթացը։ Ծրագրի շրջանակում նախատեսված առարկաներից երկուսի՝ «Կայուն զարգացում և գլոբալ մարտահրավերներ» և «Կայուն զարգացման հիմունքներ» առցանց (հեռավար) դասավանդումն իրականացվում են գործընկեր բուհի՝ Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսներ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Տիգրան Մկրտչյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու Գայանե Աթոյանի կողմից։
Հիշեցնենք, որ այս համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը ներդրվել է Գորիսի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցությամբ՝ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող T-GREEN («Մագիստրոսական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի») նախագծի շրջանակներում։

Facebook Comments