ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՕՐԲԵԼԻՆԵՐ․ ՏՈՀՄ և ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 28-ին ՀՊԹ մասնաճյուղ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի նախաձեռնությամբ  Գորիսի պետական համալսարանում բացվեց «Օրբելիներ․ տոհմ և ժառանգություն» խորագրով ժամանակավոր պաստառային ցուցադրությունը։

Ցուցադրության ընթացքում Գորիսի պետական համալսարանի ուսանողները, Գորիս քաղաքի  բնակիչները հնարավորություն կունենան այցելելու համալսարան, պաստառների միջոցով ծանոթանալու գիտնականներ Օրբելի եղբայրների տոհմի պատմությանը, ընտանեկան ժառանգությանը, ինչպես նաև նրանց գիտական գործունեությանն ու վաստակին։

Ցուցադրության նպատակն է ներկայացնել Օրբելիների տոհմի բազմաշերտ ժառանգությունը, արժևորել եղբայրների գիտական ներդրումը և ընդգծել նրանց ընտանիքի պատմական ու մշակութային կապը Սյունիքի հետ՝ որպես Օրբելյան տոհմի շառավիղներ։

Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 18-ը։

 

Facebook Comments