ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս լույս է տեսել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում տպագրվել են «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Լիզա Առաքելյանի (հոդվածի թեման՝ «Գորիսի և Արցախի բարբառների դարձվածքների համեմատական քննություն», գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունց), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Կատին Դավթյանի (հոդվածի թեման՝ «Էդիպյան բարդույթը Շեքսպիրի «Համլետ»-ում», գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Ռիմա Ստեփանյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Սոնա Դարբինյանի (հոդվածի թեման՝ «Մարմնի մասերով դարձվածքները Գորիսի բարբառում», գիտական ղեկավար՝ բ. գ. թ., դոցենտ Լուսինե Ներսիսյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի (հոդվածի թեման՝ «Խելագարության թեման Շառլոթ Գիլմանի «Դեղին պաստառը» պատմվածքում», գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Ռ. Ստեփանյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի (այժմ՝ շրջանավարտ) Անի Ղավալբաբունցի (հոդվածի թեման՝ «Մականունները Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց» ստեղծագործության մեջ», գիտական ղեկավար՝ բ. գ. թ., դոցենտ Լ. Ներսիսյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Անի Մկրտչյանի (հոդվածի թեման՝ «Դարձվածքները Գուսան Աշոտի ստեղծագործություններում և դրանց համարժեքները Գորիսի բարբառում», գիտական ղեկավար՝ բ. գ. թ., դոցենտ Մ․ Քումունց), մագիստրոսի կրթական ծրագրով «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի (այժմ՝ շրջանավարտ) Գայանե Պետրոսյանի (հոդվածի թեման՝ «Կնոջ կերպավորումը Արփիարյանի «Կյանքի պատկերներ» շարքում», գիտական ղեկավար՝ բ.գ.թ, դոցենտ Թամարա Անդրեասյան), «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասատրյանի (հոդվածի թեման՝ «Սպորտային տերմինների փոխառությունը անգլերենից հայերեն», գիտական ղեկավար՝ Գայանե Մատինյան), «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցի (հոդվածի թեման՝ «Թեհրանի «Շաւիղ» թերթի արձագանքը 1895թ․ հայկական կոտորածներին», գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Ասյա Թավադյանի (հոդվածի թեման՝ «Խնածախ գյուղի պատմամշակութային ժառանգությունը», գիտական ղեկավար՝ Գ․ Շաբունց), «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Մինասյանի (հոդվածի թեման՝ «Հովսեփ Էմինի կյանքն ու գործունեությունը», գիտական ղեկավար՝ պ. գ. թ., իրավագիտության դոցենտ Մալիկ Թելունց), մագիստրոսի կրթական ծրագրով «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի (այժմ՝ շրջանավարտ) Անուշ Սահակյանի (հոդվածի թեման՝ «1722-1730թթ․ Սյունիքի ազատագրական շարժման նախադրյալները», գիտական ղեկավար՝ Գ․ Շաբունց), «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանի (հոդվածի թեման՝ «Սամիթի (Anethum graveolens) տերևներում հանքային տարրերի որակական և քանակական բաղադրության ուսումնասիրություն», գիտական ղեկավար՝ ք. գ. դ., դոցենտ Լուիզա Վարդանյան), «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Նազելի Ալեքսանյանի (հոդվածի թեման՝ «Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Սյունիքի մարզում», գիտական ղեկավար՝ տնտ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Մինասյանի (հոդվածի թեման՝ «Գործազրկությունը Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար՝ դոցենտ Մարգարիտա Առուստամյան) գիտական հոդվածները:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և նրանց գիտական ղեկավարներին, մաղթում գիտակրթական նորանոր հաջողություններ, նշանակալի ձեռքբերումներ:
















