ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԻ ԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ: Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներով առաջնորդվող ուսանողներն են մեր երկրի ապագան: Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրներին:

Մենք` ուսանողներս, այսօր քայլում ենք մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ առաջընթաց ուսումնական և գիտական նախաձեռնություններում, երջանկություն անձնական կյանքում, իսկ գործնական ոլորտներում`անկոտրում կամք, լավատեսություն, աշխատասիրություն ու տևական վերելքներ` ի նպաստ մեր բուհի և ի փառս մեր երկրի:

Facebook Comments