ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Նազելի Հախվերդյանը, նույն ամբիոնի դասախոսներ Հերմինե Ալավերդյանը, Նելլի Բաղդագյուլյանը մասնակցել են 2024թ.-ի դեկտեմբերին Ղազախստանի Աստանա քաղաքում գիտական և մանկավարժական հաստատությունների միջև կայացած միջազգային գիտահետազոտական «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին` ”ИЗУЧЕНИЕ УРОВНЯ СТРЕССОУСТОЙЧИВОСТИ РОДИТЕЛЕЙ ДЕТЕЙ С ОСОБЫМИ ОБРАЗОВАТЕЛЬНЫМИ УСЛОВИЯМИ” թեմայով: Միջազգային գիտահետազոտական կենտրոնը՝ «Endless Light in Science»-ը, ամփոփելով արդյունքները «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթում, հեղինակներին արժանացրել է I կարգի դիպլոմների, իսկ Ն. Հախվերդյանին պարգևատրել նաև կրծքանշանով: Մրցույթում հաղթող ճանաչված հոդվածը տպագրվել է նաև «Endless Light in Science» միջազգային գիտական ամսագրի 2024թ.-ի դեկտեմբերի 10-ի համարում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3EdzEaI :
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ։