ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի դիմորդ
Գորիսի պետական համալսարանում սեպտեմբերի 7-ից կմեկնարկի 2026-2027 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելությունը:
Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով և կցվում են հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն,
- սոցքարտի բնօրինակը և պատճեն,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով (Sylfaen կամ GHEA Grapalat), ստորագրված),
- 4 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (I և II կարգի հաշմանդամության (նաև՝ զինվորական) վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) լինելու մասին փաստաթղթեր),
- Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված 2000 ՀՀ դրամ գումարի անդորրագիրը։
Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 7-ից 25–ը, աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-16:20 (ԳՊՀ թիվ 1 մասնաշենք, 2–րդ հարկ, ՈՒԳԳԿ բաժին):
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժին (հեռ.՝ 077-63-73-20, էլ. փոստ՝ shabuntsgayane2023@gmail.com):
