ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի դիմորդ,
Գորիսի պետական համալսարանում սեպտեմբերի 5-ից կմեկնարկի 2025-2026 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելությունը:
Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով և կցվում են հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն,
- սոցքարտի բնօրինակը և պատճեն,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով (Sylfaen կամ GHEA Grapalat), ստորագրված),
- 4 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (I և II կարգի հաշմանդամության (նաև՝ զինվորական) վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) լինելու մասին փաստաթղթեր),
- Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված 2000 ՀՀ դրամ գումարի անդորրագիրը։
Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 5-ից 25–ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-15:00 (ԳՊՀ թիվ 3 մասնաշենք, 3–րդ հարկ, 3303 սենյակ):
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին (հեռ.՝ 098-19-67-14, էլ. փոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com):
