ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Գորիսի պետական համալսարանը «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպում է ընդունելություն:
Դիմումներն ընդունվում են հունվարի 10-ից 27-ը՝ ժամը 10։00 – 16։00-ն։
Կրթական ծրագիրը տևելու է չորս ամիս՝ 2025 թ. հունվարի 31-ից մինչև մայիսի 30-ը՝ հեռավար (անհրաժեշտության դեպքում՝ հիբրիդային) ձևաչափով: Առարկայական ուղղվածություններն են՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն:
Կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն տվյալ առարկայի (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն) մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։
Կրթական ծրագրի վճարը կազմում է 180 000 ՀՀ դրամ։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
– անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
– բարձրագույն կրթության դիպլոմ և դիպլոմի հավելված (բնօրինակը և պատճենը),
– մեկ լուսանկար,
– Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ պատճենը` փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։
Փաստաթղթերն ընդունվում են ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնում (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 303 սենյակ): Ստացված փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուն տեղեկանում է կրթական ծրագրին մասնակցելու կամ դրա մերժման կամ փաթեթը լրամշակելու և կրկին դիմելու վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ 077-33-76-90 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման
բաժնի վարիչ՝ Ա.Դինունց)
E-mail` gorsu.sharunakakankrtutyun@gmail.com
Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, 303 սենյակ):