ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հարգելի՛ դասախոսներ, ասպիրանտներ, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք,

Գավառի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու  ամենամյա 28-րդ գիտաժողովին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 3-ին և 4-ին (մեկնարկը՝ ժամը 11:00-ին), զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։ Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 25-ը լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը (https://gsu.am/hy/electroniapplication/), իսկ գիտական հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝  info@gsu.am, infogsu@mail.ru:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Գիտաժողովն անցկացվելու է գիտական հետևյալ ուղղություններով՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Քիմիական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  •  Տեխնիկական գիտություններ,
  •  Աշխարհագրական, երկրաբանական և երկրաբնապահպանական գիտություններ,
  • Էկոլոգիական գիտություններ,
  • Գյուղատնտեսական գիտություններ,
  • Փիլիսոփայական, քաղաքագիտական և պատմական գիտություններ,
  • Տնտեսական գիտություններ,
  • Բանասիրական գիտություններ,
  •  Իրավաբանական գիտություններ,
  •  Մանկավարժական գիտություններ,
  •  Հոգեբանական գիտություններ,
  • Սոցիոլոգիական գիտություններ։

     Զեկուցումներին ներկայացվող  պահանջներն են.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։
  2. Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК, տե՛ս http://www.udcsummary.info/php/index.php?tag=1&lang=hy հղումը), այնուհետև հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է հակիրճ ներկայացվեն ուսումնասիրության առարկան, մեթոդները, հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։
  3. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել 5-6 բանալի բառեր։
  4. Բաց թողնելով երկու տող՝ անհրաժեշտ է շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով։ Մեջբերումները կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  5. Բնագրին հաջորդում է «Օգտագործված աղբյուրների ցանկ»-ը:
  6. Բնագրի վերջին էջում հեղինակը գրում է՝ «Բնագրի նյութը նախկինում չի հրատարակվել», որին հաջորդում են հեղինակի ստորագրությունը (բոլոր համահեղինակների ստորագրությունները) և ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին։
  7. Ներկայացվող զեկուցումները պետք է ունենան հստակ տրամաբանական կառուցվածք՝

ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը,  ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը,  տեսական և գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,

բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,

գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։

  1. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով անհրաժեշտ է գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը՝ 150-250 բառ, և բանալի բառերը։
  2. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  3. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

ԳՊՀ գիտաժողովի ծրագրում կներառվեն պահանջներին համապատասխանող զեկուցումները:

Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ԳՊՀ գիտական պարբերականի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով։

Facebook Comments