ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ապրիլի 25-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը։
Գիտական զեկուցումներով հանդես եկան.
- ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Ժիրայր Միրումյանը՝ «Արևմտահայության ցեղասպանության պատճառները» թեմայով,
- ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ Մալիկ Թելունցը՝ «Հայոց ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում․ Հայոց Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի կապակցությամբ մեր միլիոնավոր զոհերի հիշատակին» թեմայով,
- ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ, «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը՝«Հայերի զանգվածային կոտորածները 1894-1896թթ.» թեմայով, (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․,իրավ․ դոցենտ Մ․ Թելունց),
- «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Մինասյանը՝ -«Հայդուկային շարժումը Արևմտյան Հայաստանում» թեմայով (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․, իրավ․ դոցենտ Մ․ Թելունց)
- «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Ժորա Հայրապետյանը՝ «Ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության նկատմամբ» թեմայով (գիտական ղեկավար՝ պ․գ․թ․, իրավ․ դոցենտ Մ․ Թելունց),
- ԳՊՀ դասախոս Նաիրա Յուզբաշյանը՝ «Ցեղասպանության վերապրած ձայները Գորիսում» թեմայով:
Գիտաժողովը նախաձեռնել էր Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնը՝ վարիչ Լ. Ներսիսյանի գլխավորությամբ:
Facebook Comments