ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ
Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին: Նա հանդես եկավ կարևոր և արդիական բանախոսությամբ՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ներկա վիճակն և մարտահրավերները» թեմայով:
Ա. Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի վիճակի գնահատականը, արդի մարտահրավերները և կատարված բարեփոխումները՝ ներառյալ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։ Նա անդրադարձավ նաև ռազմաարդյունաբերության զարգացմանը և դրա կարևորությանը՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման համատեքստում։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղելու իրենց հուզող հարցերը՝ կապված երկրի պաշտպանական քաղաքականության, տարածաշրջանային սպառնալիքների և ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերի հետ:













