ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ՝ Ընկերության «Գորիս» մասնաճյուղի մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Աշխատողի հիմնական գործառույթները ներառում են պոտենցիալ վարկառուներ գտնելու աշխատանքների իրականացում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի վերադարձելիության ապահովում:

ԱՆՎԱՆՈՒՄ- «Գորիս» մասնաճյուղի վարկային մասնագետ

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ- լրիվ աշխատաժամանակ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ – անորոշ ժամկետով

ՎԱՅՐԸ – ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընկերության ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում,
  • Հաճախորդների ներգրավում,
  • Վարկատեսակների վաճառք,
  • Վարկային գործի կազմում և վարում,
  • Պոտենցիալ վարկառուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության ապահովում,
  • Վարկային նախագծերի որակյալ փորձաքննության իրականացում` համաձայն Ընկերության ներքին իրավական ակտերի,
  • Նոտարական գրասենյակում գրավի պայմանագրերի ձևակերպում /անհրաժեշտությունից ելնելով/,
  • Վարկերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացում,
  • Վարկերի ընթացիկ մոնիթորինգի իրականացում,
  • Վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Վարկերի պայմանների վերանայման, դատական կարգով բռնագանձման վարույթների հարուցման, վարկերի վերակառուցման կապակցությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
  • վերլուծելու ունակություն,
  • կազմակերպելու և առաջնորդելու ունակություն,
  • հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն:

ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Աշխատանքը ենթադրում է աշխատաժամանակի մինչև 80%-ը գրասենյակից դուրս աշխատելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս 3201, Գուսան Աշոտի 24/6 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ նոյեմբերի 11

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ նոյեմբերի 25

Facebook Comments