ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ.2025–2026 ՈՒՍՏԱՐԻ
Հունիսի 9-ին և 10-ին ԳՊՀ-ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Կերպարվեստ», մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կրթության կառավարում» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն էին ՀՊՄՀ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, մանկ.գ.թ. Արմինե Կիրակոսյանը և ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկ.գ.դ. Անուշ Եղիազարյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 20 շրջանավարտի, «Կրթության կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով մագիստրոսի որակավորում՝ 6 շրջանավարտի, «Կերպարվեստ» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում՝ 16 շրջանավարտի:


































