ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2025–2026 ուստարի

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Էլեկտրաէներգետիկա» և «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր «ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ տեխնիկական տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Վահե Տոնոյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտական կրթական ծրագրով ճարտարագետի բակալավրի որակավորում կշնորհի 12 շրջանավարտի, «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրով ճարտարագետի բակալավրի որակավորում՝ 3 շրջանավարտի:

Facebook Comments