ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ.2025–2026 ուստարի

Հունիսի 4-ին և 5-ին ԳՊՀ-ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման, մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Մաթեմատիկա», բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Ֆիզիկա» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆ.մ.գ.թ. Լիլիթ Դաշտոյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 7 շրջանավարտի, նույն մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 9 շրջանավարտի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրով ինֆորմատիկայի բակալավրի որակավորում՝ 3 շրջանավարտի, «Ֆիզիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում՝ 4 շրջանավարտի:

Facebook Comments