ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2024–2025 ուստարի

ԳՊՀ-ում ավարտվեց 2024-2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը:
Այսօր տեղի ունեցավ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Կրթության կառավարում» և հեռակա ուսուցման «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Զաբելլա Զոհրաբյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում կշնորհի 4 շրջանավարտի, կրթության կառավարման մագիստրոսի որակավորւմ՝ 8 շրջանավարտի և առաջին անգամ «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 1 շրջանավարտի :
Շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: