ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2024–2025 ուստարի

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Էլեկտրաէներգետիկա» և «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր Արև էներջի ՍՊԸ տնօրեն, տեխ.գ.թ., դոցենտ Ստեփան Հովհաննիսյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտական կրթական ծրագրով ճարտարագետի բակալավրի որակավորում կշնորհի 14 շրջանավարտի, «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրով ճարտարագետի բակալավրի որակավորում՝ 2 շրջանավարտի:
Facebook Comments