ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2024–2025 ուստարի

Մայիսի 20-ից ԳՊՀ-ում մեկնարկեցին բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման շրջանավարտների ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Այսօր ԳՊՀ֊ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման «Կառավարում (ըստ ոլորտի)», առկա ուսուցման  «Տնտեսագիտություն» և «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներն էին «Սարերի ջուր» ՍՊԸ նախագահ, տնտ.գ.թ., դոցենտ  Էրիկ Համբարձումյանը, ՀՊՄՀ ռոմանոգերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Ռուզաննա Ասատրյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտական կրթական ծրագրով կառավարման բակալավրի որակավորում կշնորհի 19 շրջանավարտի, «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով տնտեսագետի որակավորում՝ 4 շրջանավարտի,  «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում՝ 14 շրջանավարտի:

Facebook Comments