«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ»

Հարգելի՛ համալսարանականներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 20–21-ը Երևանում կկայանա «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ը։

Երկօրյա այս միջազգային միջոցառումը մեկ հարկի տակ կհյուրընկալի տարբեր երկրների բարձրաստիճան հյուրերի, առաջատար համալսարանների ղեկավարների, գիտնականների, ֆինանսական և ներդրումային կառույցների ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների և ուսանողների։ Նրանք կհավաքվեն՝ քննարկելու, թե ինչպես կարող են կրթությունը, գիտությունը և նորարարությունը դառնալ ազգային ու տնտեսական զարգացման շարժիչ ուժ և խթանել միջազգային համագործակցությունը։

Ֆորումի հիմքում «Ակադեմիական քաղաք Հայաստան» ծրագրի տեսլականն է, որը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական հանձնառությունը՝ ձևավորելու բարձրագույն կրթության և գիտության համար համաշխարհային մակարդակով մրցունակ էկոհամակարգ՝ դիրքավորելով Հայաստանը որպես տարածաշրջանային նորարարության և գիտելիքի կենտրոն։

Ֆորումի մանրամասները, օրակարգն ու գրանցման հղումը` https://reg.acarmenia.am/hy/register

Գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 23:00-ն:

Facebook Comments