ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐԻՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ դասախոսություն-սեմինար՝ նվիրված հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքներին (Ճահուկ-Վայքի կամ Վայոց ձորի միջբարբառ): Բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արտակ Վարդանյանը, ներկայացրեց Նախիջևանի և Վայոց Ձորի բարբառային միավորները, նրանց[…]

«ԳԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ 2024» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. հունիսի 4-ին Գորիսի պետական համալսարանում «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ: Գեղագիտության ազգային կենտրոնի պատմությունը, գործող մասնաճյուղերը, «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» ծրագրի նպատակը, խնդիրները, հնարավորությունները ուսանողներին[…]

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Էլեկտրոնիկա», «Արդյունաբերական էլեկտրոնիկա» և հեռակա ուսուցման «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր «Ինթեկ էլեկտրիկ» ՍՊԸ տնօրեն, տեխ.գ.թ.  Արմեն Թումանյանը: Այս տարի ԳՊՀ-ն «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ճարտարագետի բակալավրի[…]

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսանողներ, Ուրախ ենք  տեղեկացնելու, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական  հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի չափով կրթաթոշակ  բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետների թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողներին։ Կարող են դիմել[…]

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. հունիսի 3-ին և 4-ին Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտամեթոդական սեմինար-քննարկում՝ «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում՝ ըստ կրթական նոր չափորոշիչների» թեմայով: Սեմինարների ընթացքում բանախոսները ներկայացրին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության[…]

«ԳԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ 2024» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՈՒՀԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից» ծրագրի շրջանակում հյուրընկալել էր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Վահան Բադալյանին և պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային[…]

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Ֆիզիկա», բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման «Մաթեմատիկա» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների  և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ԵՊՀ «Հանրահաշիվ և երկրաչափություն» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ.[…]

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Անգլերեն լեզու և գրականություն», հեռակա ուսուցման «Քիմիա», «Դեղագործական քիմիա», բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման «Կենսաբանություն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների  և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներն էին ՀՊՄՀ[…]

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսուցիչներ, Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հունիսի 3-ին` ժամը 13:00-ին, հունիսի 4-ին` ժամը 09:00-ին, կազմակերպում է  «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում՝ ըստ կրթական նոր չափորոշիչների» թեմայով գիտամեթոդական սեմինար-քննարկումներ, որոնց նպատակն է նպաստել կրթության[…]

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցավ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր «Շահապոնք» ՀԿ-ի նախագահ,  տնտ.գ.թ. Վարդան Իվանյանը: Այս տարի ԳՊՀ-ն «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագետի որակավորում կշնորհի 21 շրջանավարտի: