ՄԱԼԻԿ ԹԵԼՈՒՆՑԻՆ ՄԵՐԺԵՑ ՆԱԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2019/05/Untitled-8-1024x812-1024x812-e1559292544420.jpg)
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ.մայիսի 15-ին Երևան քաղաքում գրավոր ընթացակարգով քննելով հայցվոր Մալիկ Թելունցի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի(այսուհետ նաև`Դատարան) 27.12.2018թվականի թիվ ՍԴ 1/0385/02/18 վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Մալիկ Թելունցի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր տեղի պաշտոնակալման համար որպես թեկնածուի ներկայացված դիմումը ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն մերժելն անվավեր ճանաչելու և որպես կարգապահական տույժ նշանակված խիստ նկատողություն հայտարարելու մասին հրամանը վերացնելու պահանջների մասին վերաքննիչ բողոքը մերժեց` վճռելով.
- ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2018թվականի թիվ ՍԴ 1/0385/02/18 վճիռը բողոքարկված` հայցը`«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր տեղի պաշտոնակալման համար Մալիկ Թելունցի` որպես թեկնածուի ներկայացված դիմումը «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն մերժելն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասով թողնել անփոփոխ:
- Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Դատական վճռին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՎՃԻՌ: