ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 7-8-ը Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի եզրափակիչ համաժողովը։
Ծրագրի շրջանակում գործընկեր բուհերում ստեղծվել են Փափուկ հմտությունների լաբորատորիաներ, մշակվել են 5 ECTS կրեդիտով ուսումնական մոդուլներ և զանգվածային բաց առցանց դասընթացներ (MOOC):
Միջոցառման շրջանակում ստորագրվեց Փափուկ հմտությունների լաբորատորիաների համագործակցության համաձայնագիր, որը միավորում է Հայաստանի և Վրաստանի 8 գործընկեր բուհերին, այդ թվում՝ Գորիսի պետական համալսարանին՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրի շարունակականությունը և ամրապնդել գործընկեր բուհերի միջև համագործակցությունը։




