ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ…
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս Հերմինե Ալավերդյանի մենագրությունը՝ «Սոցիալականացման և սոցիալ-մանկավարժական ծառայության արդի միտումները» վերնագրով
Մենագրությունը կամրջում է տեսական գիտությունը և կրթական պրակտիկան՝ վերլուծելով սոցիալականացման արդի միտումները, առաջարկելով հայաստանյան իրականությանը հարմարեցված սոցիալ-մանկավարժական ծառայության նոր մոտեցումներ: Այս համատեքստում մենագրությունն ունի ընդգծված կիրառական ուղղվածություն և կարող է տեսական ու մեթոդական արժեքավոր աղբյուր լինել մասնագիտական լայն շրջանակների համար:
Մենագրության մեջ բարձրացված խնդիրները համահունչ են կրթության զարգացման ժամանակակից միտումներին և կարևոր նշանակություն ունեն սոցիալական մանկավարժության հետագա զարգացման համար:
Աշխատանքը հասցեագրված է անձի սոցիալականացմամբ, սոցիալ-մանկավարժական գործունեությամբ հետաքրքրված մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին, սոցիալական մանկավարժներին, հանրակրթական դպրոցների մասնագիտական թիմի անդամներին, կրթության ոլորտի այլ մասնագետներին:
Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը աշխատության լույսընծայման առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ:
Նշենք, որ մենագրությունը տպագրության է երաշխավորվել Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից:
Facebook Comments
