ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին Գորիսի պետական համալսարանում ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գորիս» տարածքային կենտրոնի առաջին կարգի մասնագետ Ա. Արշակյանն իրականացրեց «Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում» թեմայով դասընթաց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի շրջանակում:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին երկրաշարժերի դեպքում անվտանգ վարքագծի կանոնները, հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտ քայլերը։ Կարևորվեց սեյսմիկ վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և երկրաշարժերի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու ու անվտանգ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը։
Facebook Comments



