ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (CRRC-Armenia) հանրային կարծիքի հավաքագրման նպատակով փնտրում է հարցազրուցավարներ՝ առաջին ատյանի դատարաններում դեմառդեմ հարցում իրականացնելու համար։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում քաղաքացիական վեճերի լուծման մեխանիզմների ելակետային ուսումնասիրությանը։
Ի՞նչ է ենթադրում աշխատանքը
Հարցազրուցավարներն իրականացնելու են դեմառդեմ սոցիոլոգիական հարցումներ ՀՀ առաջին ատյանի դատարաններում՝ նախապես մշակված հարցաթերթի օգնությամբ։ Աշխատանքը ենթադրում է գտնել դատարանի ծառայություններից օգտվողներին, ձեռք բերել համաձայնություն, իսկ հետո իրականացնել հարցում։
Մինչ բուն աշխատանքների սկսվելը, ՀՌԿԿ-Հայաստանի թիմն իրականացնելու է երկօրյա դասընթաց՝ հետազոտության թեմային և աշխատանքի մանրամասներին ծանոթացնելու համար։
Հարցազրուցավարները դառնալու են կազմակերպության գրանցված աշխատակիցներ և հարցումներին ներկայանալու են կազմակերպության կողմից երաշխավորված նամակներով և բեյջերով։
Ի՞նչ են առաջարկում
- ծառայության մատուցման պայմանագիր
- աշխատանքային փորձի ձեռքբերում
- նոր գիտելիքների ձեռքբերում
- ամբողջ Հայաստանով ճամփորդելու հնարավորություն
- կարճ ժամանակում գումար վաստակելու հնարավորություն
Ի՞նչ են ակնկալում
- մասնակցել հարցազրուցավարների դասընթացներին
- իրականացնել դեմառդեմ հարցազրույցներ՝ տրված հրահանգներին համապատասխան
- աշխատանքին տրամադրել շաբաթական առնվազն 25 ժամ
Ի՞նչ է ցանկալի ունենալ
- բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է հասարակական գիտությունների և իրավագիտության և մարդու իրավունքների ոլորտում (բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները նույնպես կարող են դիմել)
- հայերենի գերազանց իմացություն
- հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է դեմառդեմ հարցման մեթոդով)
- (տեղաշարժվելու) ճկունություն տարբեր բնակավայրերում հարցումներ անելու համար
- գրագետ հաղորդակցվելու հմտություններ
- պլանշետային սարքերի հետ աշխատելու կարողություն
Դիմելու վերջնաժամկետը
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը: