ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ,

«Լեզուների և հմտությունների ուսուցման GO կենտրոնը» «Անգլերենը՝ հաղորդակցության միջոց» ծրագրի շրջանակում մեկնարկում է անգլերեն լեզվով փափուկ հմտությունների դասընթացներ՝ աշխատաշուկայում երիտասարդներին առավել մրցունակ դարձնելու համար:

Դասընթացների թեմաներն են՝

  • Հաղորդակցման հմտություններ
  • Ժամանակի կառավարում
  • Վերլուծական մտածողություն
  • Կամավորական ակտիվություն
  • Հետադարձ կապ ապահովելու և ստանալու հմտություններ
  • Խնդիրների լուծման տեխնիկա
  • Սթրեսի կառավարում աշխատավայրում
  • Էմոցիոնալ ինտելեկտ

Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել Գորիս համայնքի 16-21 տարեկան երիտասարդները, ովքեր ունեն անգլերեն լեզվի իմացության նվազագույնը A2 մակարդակ:

Դասընթացները կիրականացվեն դեկտեմբերից փետրվար ամիսներին  Գորիս քաղաքում (Լեզուների և հմտությունների ուսուցման GO կենտրոն, Անկախության 83):

Դասընթացների  ավարտին մասնակիցները գործնականում կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները՝ անցնելով երկշաբաթյա պրակտիկա Գորիս խոշորացված համայնքի տարբեր հաստատություններում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց  դիմում-հայտը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի երկու փուլով.

  1. կուսումնասիրվեն դիմորդների հայտադիմումները,
  2. առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Դասընթացին մասնակցությունն ամբողջովին անվճար է, ճանապարհածախսը հոգում է ծրագիրը:

Facebook Comments