ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ T-GREEN ԾՐԱԳՐԻ՝ ԳՊՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ

Այսօր T-GREEN ծրագրի՝ ԳՊՀ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որը վերաբերում էր ծրագրի աշխատանքային երրորդ և չորրորդ փաթեթներին:

Հանդիպմանը ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց երրորդ փաթեթի վերջնարդյունքները, որոնք վերաբերում էին համատեղ/կրկնակի և բազմակի դիպլոմների շնորհմամբ մագիստրոսական ծրագրերի իրականացման կարգի, համալսարանների միջև համատեղ/կրկնակի/բազմակի մագիստրոսական ծրագրի մշակման և իրականացման փոխըմբռնման հուշագրի, կրեդիտային շարժունության և արդյունքների ճանաչման կարգի, ՀՀ բուհերում սովորող ուսանողների կրեդիտային շարժունության վերաբերյալ միջբուհական համաձայնագրի վավերացումների անհրաժեշտությանը։

Քննարկեցին ծրագրի աշխատանքային  չորրորդ փաթեթի շրջանակում առաջիկայում իրականացվելիք գործողությունները։

Հանդիպման ավարտին ձևավորվեց աշխատանքային խումբ, որը  պատասխանատու կլինի համալսարանների կրթական ծրագրերի մշակման և առկա դասընթացների վերապրոֆիլավորման աշխատանքների համար:

Facebook Comments