ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Ս. թ. մայիսի 29-30-ը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը «ԿԱՆՉ» գիտակրթական հետազոտական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում են «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի ստեղծման 90-ամյակին:

Գիտաժողովը կունենա թեմատիկ հետևյալ ուղղությունները.

  1. Ընդերքի ռեսուրսների որոնման, հետազոտման և շահագործման հիմնախնդիրները
  2. ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի կատարելագործման և զարգացման հիմնախնդիրները,
  3. ՀՀ մարզերի, սահմանամերձ ու բարձրլեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները,
  4. Տարաբնակեցման, վարչատարածքային բաժանման և տարածքային կառավարման հիմնախնդիրները,
  5. Զբոսաշրջա-ռեկրեացիոն ներուժի օգտագործման հիմնախնդիրները,
  6. Կադաստրային համակարգերի զարգացման և ինտեգրման հեռանկարները,
  7. Ագրոկլիմայական ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրները,
  8. Ժողովրդագրական ներուժի օգտագործման հիմնախնդիրները,
  9. Տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրները,
  10. Շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները,
  11. Զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման հիմնախնդիրները,
  12. Աշխարհաքաղաքական գործընթացները և տարածաշրջանային քաղաքականությունը

Գիտաժողովի լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հոդվածներին ներկայացվող պահանջներն են.

  •  Բխեն խորագրից։
  • Պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչումը, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար)։
  • Հայերենը Sylfaen, ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman տառատեսակներով (տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,25, ձախից, աջից, վերևից և ներքևից՝ 20մմ, հղումները՝ տեքստում քառակուսի փակագծերի մեջ, օր․՝ [Պողոսյան Պ․Պ․, 2022ա, 2022բ], վերնագիրը՝ մեծատառ, տառաչափը՝ 14):
  • Տողի մեջտեղից մեծատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 տող ներքև՝ հեղինակի ազգանուն և անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում՝ կազմակերպության անվանումը, այնուհետև, 2 տող ներքև շարադրել տեքստը՝հավասարեցնելով ձախից:
  • Ունենան հիմնաբառեր (4-6) և ամփոփում՝ անգլերեն և ռուսերեն։
  • Նկարները, գծապատկերները jpg / jpeg ֆորմատով։
  • Վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 8 էջ ծավալը։
  • Հոդվածները պետք է երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակերպիչները կարող են հոդվածը չընդունել տպագրվող ժողովածուում:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մայիսի 22-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/hhGoPkf4L5RYHT4E9:

Գիտաժողովին զեկույցով մասնակցել ցանկացողները մինչեւ 2024թ. մայիսի 23-ը հոդվածները կարող են ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝ angelino@ysu.am:

Facebook Comments