ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԱՄՔ» ԹԵՄԱՅՈՎ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ «Շտապ օգնություն՝ գործողություններ և խնամք» թեմայով վերապատրաստում, որն իրականացրեց «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի Սյունիքի մարզի համակարգող և շտապ օգնության թիմի հրահանգիչ Հակոբ Խաչյանը։

Դասընթացավարը ներկայացրեց տարբեր իրավիճակներում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու կանոնները, որոնք էլ հետագայում կիրառվեցին գործնական վարժություններում։ Վերապատրաստման ընթացքում կիրառվեցին հատուկ սարքավորումներ, մանեկեններ:

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ:

Facebook Comments