Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի ուսանողներ,

Santé Arménie (ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամ) հիմնադրամը Գորիսի պետական համալսարանի հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչության համար իրականացնում է վերապատրաստում՝ «Շտապ օգնություն՝ գործողություններ և խնամք» թեմայով:

Դասընթացը տեղի կունենա Գորիսի պետական համալսարանում սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին:

Վերապատրաստումը կիրականացնի «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի Սյունիքի մարզի համակարգող և շտապ օգնության թիմի հրահանգիչ Հակոբ Խաչյանը։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել՝ 099 90 02 22:

Facebook Comments